Tert.am-ը գրում է.

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիրի իշխանություններն այսօր պարետային ժամ են հայտարարել նահանգի Քայնարթեփե շրջանում, հայտնում է Haberler թուրքական կայքը։

 

Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ շուտով նոր հակաահաբեկչական գործողություն կսկսվի Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ։ Այդ հայտարարությունից հետո Հաքքարի և Շըրնաք նահանգներում պարետային ժամ էր հայտարարվել։

 

Պարետային ժամ Թուրքիայի տարբեր նահանգներում պարբերաբար հայտարարվում է 2015 թվականի դեկտեմբերից։ Քրդաբնակ մի շարք շրջաններում բախումները թուրք ուժային կառույցների ու քուրդ զինյալների միջև չեն դադարում։

 

Թուրքիան շարունակում է քրդական ուժերին հարվածներ հասցնել նաև Իրաքի հյուսիսում։

 

Թուրքիայի «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին այսօր հայտարարել է պարետային ժամ սահմանելուն կողմ լինելու մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել