Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի Մյունխենի «Բավարիա»-ի դեմ պատասխան խաղը: Այդ մասին հայտնում է Football Italia-ն:
Տեղեկությունների համաձայն՝ թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին այսօր վերջնական որոշում կկայացնի նշված հարցի շուրջ:
Հիշեցնենք՝ Մանջուկիչը վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության շրջանակներում կայացած «Սասուլո»-ի դեմ խաղում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել