Ոչ մեկի համար գաղտնի չի, որ ես «Դոմինո» սիտկոմի երկրպագու եմ, բայց երեկ նայեցի նաև դրա երկրորդ եթերաշրջանի առաջին սերիան: Լավը չէր: Հինի նոր տարբերակն էր. նույն սեքսուալ աղջիկը, նույն թեմաները, նույն ձևի էլի փող են ունենում, որ մի լավ բան անեն, էլի հարամա լինում, նույն ձև ինչ որ մեկից վախենում են, նույն ձև էլի ինչ որ ուժեղ մարդով են իրենց վախեցնում, նույն ձև էլի պիտի աշխատեն ինչ որ մեկի փողը փակվելու համար, բոլոր դերասանները ամեն ինչը էլի նույն ձև են խաղում: Ոչ մի թարմություն չկա, ոչ մի նորարարություն չկա, ոչ մի հետաքրքիր լուծում չկա ու, առավել ևս, ոչ մի զգալի փոփոխություն չկա: Դաժե Սոսի նոր սանրվածքն էլ մի ձևի խորթ երևում ու ոչ հարմար սիտկոմին, ու էն ձեռը ձեռին խփելն էլ, դաժե Մհերն է նույն ձևի խաղում, Արսեն Գրիգորյանի մոտ էլ բան չի փոխվել, Նարեկ Բավեյանն էլ է նույն հոգով է խաղում:
Կարճ ասած՝ ելնելով առաջին սերիայից, կարելի է ասել, որ սցենարի վերջնական տարբերակը մանրից հասկանալի է լինում՝ մեկա վերջում էլի պարտքերը փակելու են ու էլի ոչինչ չփոխվի իրենց կյանքում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vagrblogger/posts/821541481307139
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



