Tert.am-ը գրում է.

Հասարակությունը և պետությունը կարող են գոյություն ունենալ միայն սոցիալական պաշտպանության ամուր համակարգ ստեղծելու պայմաններում. «Սոցիալական պաշտպանության պետական համակարգը՝ անկախության պայմաններում» թեմայով գիտաժողովի ընթացքում այս մասին ասաց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ հավելելով, որ սոցիալական պաշտպանության պետական գործուն համակարգը թանկ հաճույք է:


«Այն, ինչ որ արվում է այսօր մեր շատ նեղ հնարավորությունների պայմաններում, կարելի է միայն ողջունել, որովհետև այս տարիների ընթացքում ձևավորված համակարգը, ծառայությունները, որի ազդեցությունը նաև կրթական համակարգն է զգում, ցույց է տալիս, որ չնայած բոլոր դժվարություններին, ՀՀ-ում սոցիալական պաշտպանության պետական համակարգը սկսել  է գործել»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:


Թե ինչքան կտևի նրա ձևավորումը, Արամ Սիմոնյանն ասաց, որ դժվարանում է ասել, բայց հույս հայտնեց, որ կգա մի ժամանակ, երբ կհպարտանանք փոքր երկրի սոցիալական պաշտպանության համակարգի արդյունքներով:


Ռեկտորն ասաց նաև, թե այսօր սոցիալական պաշտպանության համակարգի մի մասը դարձել է կրթության ոլորտի աշխատակից. «Մենք մեր ամենօրյա գործունեության արդյունքում զգում ենք, որ մենք էլ ունենք պարտավորություններ և պարտականություններ այս համակարգում: ԵՊՀ-ն, սոցիոլոգիայի ֆակուլտետը և ողջ կոլեկտիվն այս խնդիրներով մտահոգ է և պատրաստ է իր լուման ներդնել այս կարևոր գործում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել