Panorama.am-ը գրում է.

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կինոռեժիսոր Հովիկ  Հախվերդյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-20:00-ն, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ մարտի 16-ին, ժամը 12:00-14:00-ն, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում /Ամիրյան 26/, հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը /Թոխմախ/:  Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:

Նշենք, որ Հովիկ Հախվերդյանը  մահացել է մարտի 13-ին: Հովիկ Հախվերդյանի թաղման կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով:

Հովիկ Հախվերդյանը ծնվել է 1936 թվականի մայիսի 13-ին, Երևանում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, ընդունվելով Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, կարծես թե կատարվում է նրա` երկրաբան դառնալու երբեմնի երազանքը: Սակայն 1959 թվականին` համալսարանն ավարտելուց հետո, նա հրապուրվում է ռեժիսորի մասնագիտությամբ և աշխատանքի անցնում Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսորի ասիստենտ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել