Tert.am-ը գրում է.
Այս գիշեր ծաղկած ծիրանիների որևէ ցրտահարություն չի արձանագրվել: Այս մասին Tert.am-ին հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
«Այս գիշեր այնպիսի ջերմաստիճաններ չեն եղել, որ ցրտահարություն լիներ …Մենք մի քանի տեղերից մեր գործընկերների հետ զրուցել ենք, նորմալ է ամեն ինչ»,-ասաց Գառնիկ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ մարտի 14-ի լույս 15-ի դրությամբ Արագածոտնի նախալեռնային շրջաններում գրանցվել է + 3+6 ասստիճան ջերմություն, Արարատում` +3+5, Արմավիրում` նույնը, իսկ ծիրանիները, հիշեցնենք, ծաղկել են Արաքսի ափի երկայնքով` Արարատում, Արմավիրում, Արարատյան դաշտավայրում:
Գառնիկ Պետրոսյանը նկատեց, որ վաղն իրավիճակի հետ կապված` ասուլիս են հրավիրելու: Նշենք, որ ըստ օդերութաբանների` մարտի 18-ին ու 19-ին Արարատյան դաշտում գրանցվելու է -2-3 աստիճան ցուրտ օդում, և ` գետնի մակերևույթին -4-5:
Գառնիկ Պետրոսյանն ասաց, որ վաղը ժամը 11-ից հետո հնարավորություն կունենան իրավիճակի փոփոխության վերաբերյալ ավելի հստակ պարզաբանումներ տալու:
«Որքան մոտենա այդ օրը, ավելի հստակ կարող ենք ասել»,-եզրափակեց Գառնիկ Պետրոսյանը:



