Թուրքական Քրդստանի Ջիզրե քաղաքում հատուկ գործողության 2 ամիսների ընթացքում զոհվել է մոտ 300 բնակիչ, փլուզվել է քաղաքի շենքերի 80 տոկոսը: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Տարածաշրջանների դեմոկրատական կուսակցությունը՝ հղում անելով կուսակցության հանձնաժողովի աշխատանքների արդյունքներին:
«Ջիզրեի մոտ 300 բնակիչներ սպանվել են, ընդ որում՝ նրանց մեծ մասը եղել են երեխաներ, տարեցներ և այլ քաղաքացիական անձինք… Տասնյակ մարդիկ այրվել են 3 նկուղներում, այդ մարդկանցից շատերը գաղտնի թաղվել են գերեզմանոցներում: Բացի այդ, շինությունների փլատակներում դեռևս կարող են մարմիններ մնալ»,- ասվում է կուսակցության զեկույցում:
«Մոտ 500 շենքեր ամբողջովին փլուզվել են, և ավելի քան 2000-ը՝ վնասվել»,- ընդգծվում է զեկույցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



