Lurer.com–ը գրում է.
Համացանցում հայտնվել են iPhone 7-ի կորպուսի լուսանկարները: Ենթադրվում է, որ լուսանկարներն արել է Թայվանի Catcher Technology ընկերության մի աշխատակից, ընկերություն, որն զբաղվում է սմարթֆոնների համար պատյանների արտադրությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Լուսանկարներից երևում է, որ iPhone-ի կորպուսից անհետացել են լայնակի պլաստիկե շերտերը, որոնց հետևում անցյալ սերնդի գաջեթներում գտնվում էին անտենաները:
Փոփոխությունները վերաբերել են նաև խցիկի մոդուլի անցքին. այն դարձել է ավելի մեծ և տեղափոխվել է կորպուսի եզրին ավելի մոտ: Ինչպես պնդում է Nowhereelse.fr-ը, լուսանկարների հեղինակին հայտնի է դարձել գաջեթի վեցերորդ տարբերակի համեմատությամբ iPhone 7-ի ավելի փոքր հաստության մասին:
Այս պահին iPhone 7-ը պաշտոնապես ներկայացված չէ: Սպասվում է, որ սարքերի յոթերորդ սերունդը կներկայացնեն 2016 թվականի վերջին: Զանգվածային լրատվամիջոցները ենթադրում են, որ հաջորդ շնորհանդեսի ընթացքում, որը նախատեսված է մարտի 21-ին, Apple-ը կհայտարարի iPhone SE-ի՝ գաջեթի նորացված 4-դյույմանոց տարբերակի թողարկման մասին:




