386597c63b708bbf053f49680cfc646e-1Նորվեգիայի Արկտիկական համալսարանի գիտնականները հայտարարել են Բարենցի ծովի հատակում բազմաթիվ խառնարանների հայտնաբերման մասին: Դրանց խորությունը հասնում է 800 մետրի, իսկ լայնությունը 45 մետրի, հայտնում է Sunday Times-ը:

Մասնագետները ենթադրում են, որ այդ խոռոչները հայտնվել են ծովի հատակում մեթանի «պղպջակների» հետևանքով: Որոշակի պահի խոռոչը քանդվել է, գազը դուրս է եկել մակերևույթ, իսկ խոռոչը լցվել է ջրով:

Երկրաբանները ենթադրում են, որ նմանատիպ մեթանե պղպջակները Բերմուդյան եռանկյունու շրջանում կարող են դարձած լինել ծովային աղետների պատճառը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել