Tert.am–ը գրում է.

Lamborghini ընկերությունը ամբողջությամբ վերականգնել է 1971  թվականի արտադրության Miura SV  կուպեի առաջին օրինակը:

Motor.ru-ի հաղորդմամբ` սպորտային մեքենայի «վերածնունդը» նվիրվում է Miura մոդելի 50-ամյա հոբելյանին: Այն առաջին անգամ թողարկվել է 1966-ին:

Lamborghini Polo Storico ստորաբաժանման մասնագետները վերականգնել են Miura SV մոդելի փորձնական օրինակը, որը ցուցադրվել  է 1971-ի գարնանը` Ժնևի ավտոսրահում:

Իտալացիներն ամբողջությամբ վերականգնել են 3.9 լիտր ծավալով, 12 մխոցային շարժիչը և 5 աստիճան մեխանիկական փոխանցման տուփը: Ավտոպահեստամասերից մի քանիսն են միայն փոխվել, մեծամասնությունը բավականին լավ պահպանված է:

Մասնագետնեը վերականգնել են նաև մեքենայի նախնական Verde Metallizata գույնը և կաշեպատել են մեքենայի սրահը: Վերանորոգված Lamborghini Miura SV-ի պրեմիերան կայացել է Ֆլորիդայի «Արագության փառատոնում», որն անցկացվել է մարտի 12-13: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել