Այսօր ազերիական haqqin.az կայքը տեղեկություն էր տարածել, ըստ որի` Մոսկվայի բնակչության 14% կազմում են ադրբեջանցիները: Սա մեծ ձեռքբերում է համարվում Բաքվի կողմից, որն ազերիներին ամենուր օգտագործում է՝ սեփական շահերն առաջ տանելու համար: Այս լուրն ընթերցելիս հիշեցի, որ մի ժամանակ առաջ ես այս մասին կարդացել էի: Համացանցի միջոցով փորձեցի փարատել կասկածներս ու հայտնաբերեցի շատ հետաքրքիր ապացույցներ իմ կասկածի վերաբերյալ: Պարզվեց, որ ես ճիշտ եմ հիշել և նույնիսկ ավելին: Այս տեղեկությունն առաջին անգամ համացանցում հայտնվել է դեռ 2009 թ-ի նոյեմբերի 26-ին: Ի դեպ, լուրը հաղորդողը ևս ազերիական կայք է: Հետաքրքիր է, թե յոթ տարի առաջ ադրբեջանական կայքերից մեկի կողմից տպագրված տեղեկությունն ինչու՞ է հիմա մի այլ ադրևբեջանական կայքի կողմից ներկայացվում որպես «թարմ» լուր: Սակայն այս «նավթալինոտ» լուրը հիմա տարածողները մոռացել էին, որ գոնե փոխեին Մոսկվայի բանկչության թիվը, որն ըստ իրենց կազմում է 11 միլիոն մարդ: Այն դեպքում, երբ հիմա պաշտոնապես Մոսկվայում բնակվում է 12 325 387 մարդ:
Իմ կարծիքով ազերի հասարակությունը ԼԱՎ և ԴՐԱԿԱՆ լուրերի խիստ պակաս ունի: Վերջին շրջանում ազերիական կայքերն ընթերցելիս այնպիսի տպավորություն ես ստանում, որ սարսափ-ֆիլմի թրիլլեր ես դիտում. մանաթի 100% արժեզրկում, գների կտրուկ աճ, ապրանքների և դեղորայքի պակաս, ծեր քաղաքացիների սպանություններ, օրական մի քանի ինքնասպանություններ, դաժան սպանություններ, կողոպուտներ, բռնաբարություններ և այլն: Լավ լուրերի պակասը պաշտոնական Բաքուն լրացնում է շատ հեշտ՝ հին և հատկապես բավական հին լուրերը ներկայացվում են որպես «վերջին» լուրեր: Մոլախոտի նման աճող թուրք-քոչվորները շատ են ուրախանում այլ տեղերում իրենց թվաքանաի կտրուկ աճով: Հենց այդ հանգամանքն են միշտ օգտագործել այլ ժողովուրդների ունեցվածքին տիրանալու համար: Հայերը, լեզգիները, թալիշները, ուդիները, թաթերը, վրացիները, հույները ժամանակին տեղ տվեցին Ալթայից Հարավային Կովկասում և Փոքր Ասիայում հայտնված այս անտուն և լկտի քոչվորներին, որոնք այնքան աճեցին, որ հյուրընկալողները դարձան հյուր իրենց պատմական տարածքներում:
Կարող եմ ենթադրել, որ ռուս-թուրքական հարաբերությունների այս բարդ շրջանում ալիևյան սույն կայքը միտումնավոր է այս հին տեղեկատվությունը տարածում՝ հասկացնելով ՌԴ իշխանություններին, որ եթե Անկարան և Բաքուն միայն թուրքերի մայրաքաղաքներն են, ապա Մոսկվան ոչ միայն Ռուսաստանի մայրաքաղաքն է, այլև նույն թուրքերի համար է երրորդ մայրաքաղաք, որի բնակչության 14% կազմում են ազերիները, 15%`բաշկիրները, թաթարները, ուզբեկները, ղրղզները, ղազախները և այլ «թուրքեր»:


Հ.Գ.Մեր՝ հայաստանյան կայքերից շատերը, կուլ տալով ազերիների այս «խայծը», թարգմանում և արտատպում են այս հին, բայց նորացված ազերիական ԶԼՄ-ի լուրը: Ուշադիր պետք է լինել և ակամայից «չգովազդել» ազեր-կոյունլուներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել