Lurer.com–ը գրում է.

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգում լույս մարտի 14-ի գիշերը հարյուրից ավելի ավտոմեքենաներ են բախվել ճանապարհին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Նախնական տվյալներով՝ մի շարք բախումների հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 20 մարդ: Զոհվածներ չկան:

Պատահածի ստույգ պատճառները դեռևս չեն պարզվել: Նշվում է, որ առաջին բախումները կարող էին տեղի ունենալ անձրևից սայթաքուն դարձած ճանապարհից, իսկ այնուհետև սկսվել է շղթայական ռեակցիան:

Ինչպես նշում է BBC-ն, ավտոճանապարհը, որտեղ տեղի է ունեցել վթարը, հարկ է եղել փակել մի քանի ժամ: Այժմ դրանով երթևեկությունը վերականգնված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել