Tert.am-ը գրում է.
Գերմանիայում He Space մասնավոր կադրային գործակալությունը թեկնածուներ է փնտրում, ովքեր կցանկանան դառնալ երկրի պատմության առաջին կին տիեզերագնացը:
Ինչպես փոխանցում է Deutsche Welle-ն` հայտարարության մեջ նշվում է, որ առավելությունը կտրվի ռուսերենին տիրապետող թեկնածուներին:
Պարբերականի տվյալներով` Գերմանիան սեփական տիեզերական ծրագիր չունի, այդ իսկ պատճառով գերմանացի տիեզերագնացներն արշավներ են իրականացնում Ռուսաստանի և ԱՄՆ-ի տիեզերանավերի անձնակազմերի կազմում:
Հավանականություն կա, որ ապագա առաջին կին տիեզերագնացն իր առաջին թռիչքը կիրականացնի հենց ռուսական թիմի հետ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/15/germany/1962298
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել