Բնական միջոց՝ թեփոտված, թոշնած, չոր և նորմալ մաշկի համարBarometer.am-ը գրում է.

Նուրբ ու փափուկ դեմք ունենալու համար այս պարզ ու բնական միջոցն օգտագործեք պարբերաբար, շաբաթական 1 անգամ, ցանկալի արդյունք ստանալու համար։

Պատրաստման եղանակը.

Լավ հարած 1 դեղնուցին մաս-մաս ավելացնել 1 թ.գ. բուսայուղ , 0,5 թ.գ. ջուր և նույնքան կիտրոնի հյութ։ Ստացված զանգվածը քսել դեմքին և թողնել մինչև չորանալը։ Այդ ընթացքում մնալ անշարժ դիրքում։ Դեմքից մաքրել տաք ջրի մեջ թաթախած բամբակով, իսկ այնուհետև դեմքը լվանալ սառը ջրով։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել