Sergei LavrovAraratnews.am-ը գրում է.

Ժնեւի միջսիրիական բանակցությունները պետք Է ներառեն ընդդիմադիր ուժերի ողջ սպեկտրը: Այդ մասին մարտի 14-ին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր Ժնեւում պետք Է սկսվեն միջսիրիական բանակցությունները,-նշել Է ռուսաստանցի նախարարը:-Մենք հետեւում ենք այն բանին, թե ինչպես են այս երկխոսության մասնակիցները ձեւավորվում թե՛ կառավարության կողմից, թե՛ ընդդիմության կողմից: Պարզ Է, որ այն պետք Է ընդգրկի սիրիական քաղաքական ուժերի ողջ սպեկտրը, այլապես այն չի կարողանա հավակնել ներկայացուցչական համաժողով լինելուն, որտեղ քննարկվում են Սիրիայի ապագայի հանգուցային հարցերը»:

Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել Է, թե Կրեմլում ակնկալում են մարտի 14-ին մեկնարկող Ժնեւի բանակցություններում Սիրիայի ամենալայն ներկայացուցչություն եւ նրա մասնակիցների հրաժարում չհիմնավորված վերջնագրերից:

«Բոլորը ցանկանում են հուսալ, որ բանակցությունները հաջողությամբ կպսակվեն, թեեւ հասկանալի Է, որ այս համատեքստում ոչ ոքի հեշտ ճանապարհ չի սպասում,-լրագրողներին հայտարարել Է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:-Անտարակույս, գլխավորն այժմ առավելագույն լայն ներկայացուցչությունն Է, որպեսզի կողմերից ոչ մեկը չձախողի բանակցային գործընթացը: Գլխավորն այժմ այն Է, որ բանակցություններում ներկայացված լինեն Սիրիայի բոլոր քաղաքական ուժերը, սիրիական հասարակության բոլոր հատվածները, անշուշտ, ներառյալ քրդերը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել