Կատալոնական «Բարսելոնան» ակտիվորեն հետաքրքրվում է ֆրանսիական «Ռենի» հարձակվող Ուսման Դեմբելեի ծառայություններով։ Մարտի 6-ին կատալոնական ակումբի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը ներկա է եղել «Նանտի» դեմ հանդիպմանը, որում 18-ամյա ֆրանսիացին դարձել է հեթ-տրիկի հեղինակ։
Ինչպես տեղեկացնում է «France Football»-ը, «Բարսելոնան» 35 մլն եվրո է առաջարկել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստի համար, սակայն մերժում է ստացել։
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 17 խաղում Դեմբելեն խփել է 9 գնդակ ու կատարել 5 գոլային փոխանցում։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/14/ren/1962034
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել