Araratnews.am-ը գրում է.
Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների խորհրդի Բրյուսելում կայացած նիստում ընդունվել են Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության մի քանի հիմնարար սկզբունքներ:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստին», այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է տեղեկացված աղբյուրը, ով ցանկացել է անհայտ մնալ: Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ այս սկզբունքներն ավելի հուշ կհրապարակի եվրոպական դիվանագիտույան ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
Ըստ այդմ, սկզբնունքներից առաջինը ուկրաինական հարցում Մինսկի համաձայնությունների պահպանումն ու իրագործումն է: Բացի այդ, եվրոպացի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են Ռուսաստանի նկատմամբ վարած քաղաքականությունը լիովին համաձայնեցնել և բխեցնել միության ընդհանուր շահերից: Կարևորվել է նաև Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում վեց (Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան) պետությունների հետ համագործակցության շարունակական խորացումը: Վերջում շեշտադրվել է նաև Ռուսաստանի հետ մարդկային կապերի ամրապնդման և Ռուսաստանի քաղաքացիական հասարակության աջակցության անհրաժեշտությունը:
Աղբյուրը նաև նշել է, որ այս սկզբունքների ԵՄ ԱԳ նախարարների նիստում հնչեցրել է Արտաքին և անվտանգության ընդհանուր քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: