mundo-alemanha-merkel-iraAraratnews.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը  մարտի  14-ին հայտնել է, որ մտադիր չէ փոխել միգրացիոն քաղաքականությունը, չնայած տեղական ընտրությունների արդյունքներին:  Սաքսոնիա-Անհալտում, Բադեն-Վյուրստեմբերգում եւ Ռեյնալդ-Պֆալցում ընտրությունները նա կոչել է Քրիստոնյա-դեմոկրատական միության (ՔԴՄ)  «ծանր օր», գրում է  DW-ն:

Այնուամենայնիվ, կառավարության ղեկավարը հայտնել է, որ քվեարկության արդյունքներում  «էական խնդիր է տեսնում»: Նրա խոսքով, Բեռլինը հավատարիմ կմնա միգրացիոն գործընթացում իր ընտրած ուղուն: Միաժամանակ Մերկելը հանդես է եկել հօգուտ փախստականների խնդրի համաեվրոպական լուծման:

Պաշտոնական նախնական արդյունքների համաձայն, Բադեն-Վյուրստեմբերգ դաշնային երկրամասի ընտրություններում հաղթել են «կանաչները»` հավաքելով ձայների 30,3 տոկոսը (47 տեղ երկրամասի խորհրդարանում): Ռեյնալդ-Պֆալցում ձայների փոքր քանակություն է հավաքել Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը  (ԳՍԴԿ) 36,2 տոկոս արդյունքով (40 տեղ խորհրդարանում): Սաքսոնիա-Անհալտում, հաղթել է Մերկելի կուսակցությունը` հավաքելով ընտրողների ձայների  29,8 տոկոսը (30 տեղ խորհրդարանում):

Երեք երկրամասում էլ երկնիշ արդյունքով խորհրդարան է մտել  «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳհ) կուսակցությունը, որը հանդես է գալիս դաշնային կառավարության միգրացիոն քաղաքականության դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել