Tert.am-ը գրում է.
Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում դալիթների համայնքին պատկանող տղամարդուն կացնահարել են ամբոխի առաջ, այսպես կոչված՝ «պատվի սպանություն» իրագործելով:
Տեղի ոստիկանի խոսքով` 22-ամյա Շանքարը սպանվել է բարձր կաստային պատկանողջ կնոջ հետ ամուսնանալու համար, ինչպես հաղորդում է BBC-ն:
Տղամարդու վրա հարձակվել են մարդաշատ փողոցում օրը ցերեկով, իսկ հարձակման հրամանը տվել է նրա աները:
Դալիթները Հնդկաստանի հիերարխիայի ամենացածր կաստան են համարվում: Շանքարի ամուսնությունը տեղի է ունեցել հակառակ նրա կնոջ ընտանիքի ցանկության, որոնք առավել ազդեցիկ կաստայից են:
Հնդիկ տղամարդը զոհվել է հիվանդանոցի ճանապարհին, իսկ նրա կինն ապաքինվում է ստացած վերքերից: Հարձակումն իրականացնողները փախել են:
Դալիթի ծնողները հայտնել են, որ տղայի մարմինը չեն վերցնելու հիվանդանոցից մինչև բոլոր մեղավորներին չձերբակալեն:





