Կնոջ երկարակեցության գաղտնիքը հենց ՍՐԱ մեջ էՈչ ոքի համար գաղտնիք չէ, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կյանքի տևողությունը ավելին է, քան տղամարդկանցը: Մոնրեալի Մաքգիլի անվան համալսարանի հետազոտողները կարողացել են դրան խելամիտ պարզաբանում տալ: Պարզվում է՝ գաղտնիքը կալցիումի մեջ է, որի 1000 մգ օրական օգտագործումն օգնում է կանանց ավելի երկար ապրել:

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կալցիումի օգտագործման շնորհիվ կանանց մոտ 10 տարում 22 տոկոսով նվազում է մահացության ռիսկը, ինչը տեղի չի ունենում կալցիում չօգտագործած կանանց մոտ:

starko

Նախկինում առկա էր մտավախություն առ այն, որ կալցիումի հավելումների բարձր չափաբաժինները կարող են բարձրացնել սրտի հիվանդությունից մահվան ռիսկը, սակայն կանադացի հետազոտողները միաձայն եկել են այն եզրակացության, որ դա այդպես չէ:

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ կապ չկա վիտամին D-ի և մահացության ռիսկի միջև: Նաև որևէ օգուտ չի եղել՝ կապված օրական 1000 մգ-ից կալցիումի չափաբաժնի բարձրացման հետ:

Կալցիումի հավելումները ապահովում են արյան մեջ ճարպերի հիանալի բալանսը, զարկերակային ճնշման բարձրացման ցածր ռիսկը, լավ նյութափոխանակությունը և աղեստամոքսային համակարգի անխափան աշխատանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել