Միսուրի քաղաքի 32-ամյա բնակչուհին Elkins High School-ում դասի ժամին իրեն վատ է զգացել: Նա այդ դպրոցում աշխատում էր որպես ուսուցչուհի: Նույն դպրոցում էր աշխատում նաև նրա ամուսինը՝ Նաթանը:

article-2329223-19F18BB9000005DC-925_306x580

Զույգը երեխայի էր սպասում՝ Էրիկան պետք է ծնվեր 3 շաբաթ հետո:

article-2329223-19F18BB5000005DC-210_306x580

«Երբ ես դասարան մտա, կինս ընկած էրև հատակին, նրա բերանը փրփրակալել էր, նա խեղդվում էր: Որոշ ժամանակ անց նա կորցրեց գիտակցությունը»,- պատմում է Նաթանը:

article-2329223-19F18BBF000005DC-86_634x472

Կնոջը շտապօգնության մեքենայով արագ տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները ամեն ինչ անում էին, որ կնոջ սիրտը սկսի նորից բաբախել, սակայն երբ կնոջը հասցրել են հիվանդանոց, նրա սրտի աշխատանքը կանգ էր առել:

article-2329223-19F18BAA000005DC-127_634x624

Բժիշկներին հաջողվել է փրկել երեխայի կյանքը՝ կատարելով կեսարյան հատում: Ի զարմանս բժիշկների՝ լույս աշխարհ է եկել առողջ աղջիկ:

article-2329223-19F18BA5000005DC-238_634x626

«Երեխան ծնվեց, երբ մոր սիրտը չէր բաբախում: Փաստացի կինը մեռած էր: Մենք հույս էլ չունեինք նրան փրկել»,- պատմել է մանկաբաձներից մեկը:

elkins

Երեխայի ծննդից հետո բժիշկներին սպասվում էր նաև երկրորդ անակնկալը. կնոջ սիրտը սկսել է կրկին բաբախել:

article-2329223-19F18BC9000005DC-261_1024x615_large

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել