168.am-ը գրում է.
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ապրիլի 16-ին եվրահանձնակատարների պատվիրակության հետ պատրաստվում է այցելել Իրան, հայտնում է RIA Novosti-ն:
«Այսօրվա նիստի օրակարգում ներառված է նաև Իրանը, որը ես մտադիր եմ ացելել մյուս հանձնակատարների հետ ապրիլի 16-ին»,- լրագրողներին ասել է Մոգերինին ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների նիստից առաջ:
Նա նշել է, որ ԵՄ արտգործնախարարների նիստում քննարկվելու են հարցերը, թե ինչ ոլորտներում է հարկավոր վերականգնել կապերն ու ուսումնասիրել Իրանի հետ երկկողմ կապերի զարգացման ուղիները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:
«Իհարկե, օրակարգում Սիրիան է, ինչպես նաև Եմենն ու մյուս հարցերը»,- հաղորդել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/03/14/609071.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել