Խոշորագույն մտածողների մտքերը, որոնք ունակ են արմատախիլ անելու շատերի ներսում հաստատված մտածելակերպը: Մտքեր, որոնք շատ բան ունեն սովորեցնելու…
Տրամաբանությունը կօգնի ձեզ Ա կետից հասնել Բ կետը: Երևակայությունը կտանի ձեզ դեպի ցանկացած կետ…
Ալբերտ Էյնշտեյն
Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս….
Անտուան Դը Սենտ-Էքզյուպերի
Եվ ի՞նչը չէ մոռացվում աշխարհում… Որքա՜ն թշվառ կլինեինք մենք, եթե մոռանալու ունակությունը չունենայինք: Արդարև, կան ցավեր, որոնց չպետք է մոռանալ, բայց որքա՜ն շատ են այն վշտերը, որոնց եթե չմոռանայինք, կյանքը մեզ համար կդառնար դժոխք:
Մուրացան
Հասնելով վերջին՝ մարդիկ ծիծաղում են այն վախերի վրա, որոնք նրանց տանջում էին սկզբում:
Պաուլո Կուելո
Մի’ մոռացիր` դու հավիտյան պատասխանատու ես նրա համար ում ընտելացրել ես…
Անտուան Դը Սենտ-Էքզյուպերի
Եթե մարդիկ լավ գործերը նախ կատարեին և ապա նրանց մասին գրեին, որքա՜ն քիչ բան կունենայինք կարդալու…
Մուրացան
Շարունակությունն՝այստեղ
