Կոնֆետները կարող եք տարբեր չրերով պատրաստել։ Օրինակ, եթե ծիրանաչիր կամ սալորաչիր չեք սիրում, կարող եք թզի, տանձի, լոռամրգի չրերով կոնֆետներ պատրաստել։ Ընկույզն էլ կարող եք ցանկացած տեսակի վերցնել, միայն թե այն պետք է բոված չլինի, այդպես այն օգտակար հատկություններն ավելի լավ կպահպանի։ Կոնֆետները կարող եք նաև թխվածքաբլիթի փշրանքների մեջ թաթախել կամ էլ ընկղմել հալեցրած շոկոլադի մեջ, իսկ մեջը ընկույզ կամ հատապտուղ դնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել