Tert.am-ը գրում է.

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թունիսի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Սիրիայում հրադադարը պահպանվում է, սակայն շարունակվում է պայքարն ահաբեկչական խմբավորումների դեմ, հայտնում է РИА Новости գործակալությունը։

 

«Մենք գոհ ենք, որ մարտական գործողությունների դադարեցումը գործում է՝ չնայած որոշ խախտումների, և միաժամանակ շարունակվում է անզիջում պայքարն «Իսլամական պետության», «Ջեբհաթ ան-Նուսրայի» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ»,-ասել է նախարարը։

 

Լավրովի խոսքով՝ կողմերը միասնական տեսակետ են ունեցել այն հարցում, որ «պետք է իրագործվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254, 2258 բանաձևերը, որոնք հաստատվել են Սիրիայի աջակցության միջազգային խմբի որոշմամբ և որի մեխանիզմը մշակել էին Ռուսաստանն ու ԱՄՆ-ն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել