Yelaket.am-ը գրում է.

Երեկ որոշել էի կնոջս անակնկալ անել մարտի 8-ի առթիվ ու միջինից թանկ օծանելիք նվիրել: 30.000 դրամը ձեռքիս մտնում եմ «Դալմայի» «Ռուժ» ու շիվարում: Այդ ի՞նչ գներ են... Մարդ քանի ամիս պետք է աշխատի ու հաց չուտի, որ կարողանա նման գների օծանելիք գնել: Մի խոսքով փոշմանած հետ եմ գալիս տուն, բացում ինտերնետը, որ տեսնեմ ուրիշ որտեղից կարող եմ հարմար գնի օծանելիք գնել ու տեսնում, որ այդ աստղաբաշխական գների օծանելիքները իրականում այնքան էլ թանկ չեն ու «սիրելի» «Ռուժը» գները նվազագույնը 2 անգամ բազմապատկում է: Հետո էլի խորացա ու տեսա, որ մարդիկ բողոքում են ոչ միայն «Ռուժի» գներից, այլև ամբողջ ինտերնետը լցված է նյութերով, որ «Ռուժը» թուրքական ապրանք է բերում: Ապա էլի ուրիշ բացասական մեկնաբանություններ կարդացի: Երկու ուշագրավ մեկնաբանություն կար, որ հատկապես կուզեմ մեջբերեմ:

Լիլիա Մարգարյանը գրում է. «Chanely Rougum past e vor kexc e.Edqan tank tas arnes,tanes tun,tesnes kaparich@ lxlxkum a,verjum el nayum es ed duxu shshin,lxozvac etiketkayin lacd galis a. I dep meki poxaren erkusn ei arel.Enpes vor,Rouge-@ um het kap uni te kap chuni,gnum enq menq irenic u inqn a patasxanatun ir apranqi. Vor ocanelqis shish@ tesneq,kmtaceq 1000 dramov gnvac ir e»:

Սոնա Գևորգյանը գրում է. «Chem el hishum te yerb em arevtur arel ayd khanutneri cancic! Lxozvac datarkaglux, antexyak, munnatov khosogh "vacharoghuhiner", voronc vrndum en ayl canceric irenc harust poghocain kensagrutyan patcharov yev nranq shat arag tegh en gtnum henc ays cancum:)) gnere urchacvac tank yev vorqan haskaca shat kaskaceli vorak... cavali haykakan irakanutyan yevs mek drsevorum»:

Փաստորեն հերիք չի «Ռուժը» շատ թանկ է, մի բան էլ թուրքական ապրանք է բերում ու աննորմալ սպասարկում ունի: Փաստորեն բոլորը դժգոհ են էս խանութից ու էս խանութը նոր մասնաճյուղե՞ր է բացում: ժողովուրդ մենք հո մազոխիստ չ՞ենք:

Վազգեն Ղազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել