2a59c7b93f278b2ce55941333300cef7Չեխիան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ լրագրողներին Բաքվում ասել է Չեխիայի Պատգամավորների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) նախագահ Յան Համաչեկը։

«Մենք հարգանքով ենք վերաբերվում հակամարտության հետ կապված բոլոր բանաձևերին, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից։ Չեխիան պատրաստ է մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը»,- ասել է Համաչեկը՝ փոխանցում է Trend գործակալությունը։

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը պաշտոնական այցով գտնվում է Բաքվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել