Tert.am-ը գրում է.
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկում է Ընտրական նոր օրենսգիրքը քննարկելու հարցով ստեղծել քաղաքական երկխոսության ֆորմատ՝ «4+4+4» ֆորմատով: ԱԺ քառօրյա նիստի ժամանակ Լևոն Զուրաբյանը նշեց, որ խոսքն այն մասին է, որ չորս հոգի ներկայացնեն իշխանությունը, չորսը՝ ընդդիմությունը, չորսն էլ՝ քաղաքացիական հասարակությունը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքելով ասաց, որ առաջարկը կքննարկվի, որովհետև իշխանությունների նպատակը ֆորմալ խորհրդարանական լսումներ, քննարկելը կազմակերպելը չէ: «Մեր նպատակը այն է, որ հասնենք նոր Ընտրական օրենսգրքի ընդունմանը, որը հնարավորինս կբարձրացնի ընտրական գործընթացների վերաբերյալ վստահելիության մակարդակը: Քննարկումներ, որին ներկա կլինեն բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ:
Ապագայում նախատեսում ենք նաև լայնամասշտաբ լսումներ: Ձեր առաջարկը կքննարկենք, որովհետև սկզբունքորեն դեմ չենք, պատրաստ ենք ցանկացած հարց քննարկել: Չկա մի հարց, որը քննարկման ենթակա չէ»,- նշեց Շարմազանովը:



