Tert.am-ը գրում է.
Թուրքիայի ոստիկանությունը երկրում ևս 20 ականապատ ավտոմեքենա է փնտրում։ Այդ մասին ասված է Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչության տարածած հաղորդագրության մեջ։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը մտադիր է մարտի 20-ին ահաբեկչությունների շարք իրականացնել, հայտնում է «Հուրրիյեթ»-ը։
Թուրքիայի մայրաքաղաքում երեկ խոշոր ահաբեկչություն էր տեղի ունեցել։ Ականապատ ավտոմեքենան պայթեցվել էր ավտոբուսի մարդաշատ կանգառում։ Պայթյունի հետևանքով զոհվել էր 34, վիրավորվել՝ 125 մարդ։
Հաղորդվում է, որ ահաբեկիչները երկուսն են եղել, նրանցից մեկը՝ կին։
Հաղորդվում է, որ պայթեցված մեքենան գողացվել էր փետրվարի 10-ին՝ Շանլըուրֆա նահանգում։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/14/turkey-20/1961482
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել