Կատարելով աչքերի պարզ մարզանք՝ կարող եք դանդաղեցնել Ձեր աչքերի ծերացման գործընթացը, ուժեղացնել աչքերի մկանները, և դրան զուգահեռ՝ Ձեր աչքերը միշտ կունենան թարմ և առողջ տեսք: Առաջարկում ենք մի քանի կոմպլեքսներ: Ընտրեք Ձեզ համար ամենահամապատասխանը, և որ ամենակարևորն է՝ այն կատարեք կանոնավոր կերպով: Եվ, հիշե՛ք, որ աչքերի մարզանքն իր տեսակի մեջ մեդիտացիա է, այսինքն՝ վարժությունները կատարելիս պետք է լինել հանգիստ, թուլացած և դրանք կատարել տիբեթյան յոգի նման դանդաղ:
 
Ակնային մկաններն ամրացնող վարժությունների համալիր
1. Ընդունեք հարմար դիրք (նստած կամ պառկած), փակեք աչքերը և դանդաղ կատարեք շրջանաձև շարժումներ՝ ձախից աջ, իսկ հետո հակառակը՝ աջից ձախ: Կատարեք այն մեկ ուղղությամբ 1 րոպեի ընթացքում: Կրկնեք 3 անգամ:
2. Աչքերով «նկարեք» անկյունագծեր՝ ձախ վերին անկյունից մինչ աջ ստորին անկյունը: Կրկնեք 10 անգամ, և հետո փոխեք ուղղությունը:
3.Դանդաղորեն՝ որքան հնարավոր է բարձրացրեք աչքերը վերև, պահեք այդ դիրքում մի քանի վայրկյան, այնուհետև հետ բերեք Ձեր հայացքը և նորից ֆիքսեք այն նույն դիրքում մի քանի վայրկյան: Իսկ այժմ նույնը՝ աջ և ձախ ուղղություններով: Կատարեք 10 անգամ: Այս վարժությունը կատարելիս կարևոր է գլուխը չթեքել աջ և ձախ, և այն չշարժել վերև և ներքև:
 
Աչքերի այս պարզ մարզանքը կատարելուց հետո Դուք կզգաք, թե ինչպես է անհետանում լարվածությունը, և «հստակեցվում» տեսողությունը:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել