Lurer.com-ը գրում է.
Մարտի 14-ին, ժամը 05.54-ին ահազանգ է ստացվել, որ Միքայելյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը դանակով վնասել է իրեն. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող 1996 թ. ծնված Մ. Մ.-ը դանակով վնասվածքներ է հասցրել ձեռքերի հատվածում:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ հոգեբուժական բրիգադի ժամանումը (հոսպիտալացվել է Նուբարաշենի հոգեբուժական ԲԿ):
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=216280&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



