Lurer.com-ը գրում է.

Անկարայում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներն այսօր հաստատել են, որ տեղյակ են եղել Թուրքիայի մայրաքաղաքում հարձակման  հնարավոր նախապատրաստման մասին, ինչի մասին զգուշացրել են իրենց քաղաքացիներին սեփական կայքի միջոցով, հայտնում է Daily Sabah-ը:

Դիվանագետները տեղեկություն են ստացել Թուրքիայի իշխանություններից պատրաստվող հարձակումների մասին, որոնց էլ, իր հերթին, հայտնել է հետախուզությունը: Թուրքական կողմը դեռ չի մեկնաբանել այդ հայտարարությունը:

Ըստ վերջին տվյալների՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 34 մարդ, ևս 125-ը՝ վիրավորվել: Պայթյունը տեղի է ունեցել մի ավտոմեքենայում, որը գտնվում էր հասարակական տրանսպորտի կանգառում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել