Panorama.am-ը գրում է.

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով  զոհերի թիվը հասել է 34-ի, 125 մարդ վիրավորվել է: Այս մասին գրում է Ռիա նովոստին:

Ականապատված մեքենան պայթել է հենց քաղաքի կենտրոնում գտնվող  ավտոբուսների կանգառում` երկու ավտոբուսի արանքում: Ուժեղ պայթյունի ձայնը լվել է Անկարայի տարբեր շրջաններում:

«Դեպքի վայրում զոհվել է 30 մարդ։ 4 քաղաքացի մահացել է հիվանդանոցներում։ Մենք ենթադրում ենք, որ դեպքի վայրում մահացածներից առնվազն մեկը կամ երկուսը մահապարտ-ահաբեկիչ են: Վիրավորներից 19-ի վիճակը ծանր է»,- ասել է Թուրքիայի առողջապահության նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել