_73725063_7rpgwn3nԱնկարայի դատարանն արգելափակել է հասանելիությունը սոցցանցերին, այդ թվում՝ Twitter-ին ու Facebook-ին, մայրաքաղաքի կենտրոնում վերջին ահաբեկչության վայրից լուսանկարների ու տեսագրության հրապարակումից հետո։ Այս մասին հայտնում են թուրքական NTV և CNN Turk հեռուստաալիքները։

Որոշումն ընդունվել է այն բանի հիման վրա, որ սոցցանցերի օգտատերերը սկսել են ահաբեկչության զոհերով լուսանկարներ ու տեսագրություններ հրապարակել։

Ավելի վաղ Հեռուստատեսության ու ռադիոյի Թուրքիայի բարձրագույն խորհուրդը ահաբեկչության լուսաբանումը սահմանափակելու որոշում էր ընդունել։ Մասնավորապես, եթերում չպետք է հայտնվեն իրադարձությունների վայրն ու զոհերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել