1383079929Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վճռականորեն դատապարտել է Անկարայի ահաբեկչությունը, ինչպես նաև բազմաթիվ զոհերի կապակցությամբ ցավակցել է Թուրքիայի ժողովրդին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Վլադիմիր Պուտինը ամենավճռական ձևով դատապարտում է Անկարայի անմարդկային ահաբեկչությունը։ Ռուսաստանի նախագահը մարդկային բազմաթիվ զոհերի կապակցությամբ վշտակցում է թուրք ժողովրդին, որը ենթարկվել է ահաբեկիչների հերթական հարձակմանը։

Վլադիմիր Պուտինը խորապես ցավակցում է բոլոր նրանց, ովքեր իրենց հարազատներին ու մերձավորներին կորցրել են այդ ահաբեկչության հետևանքով և տուժածներին մաղթում է շուտափույթ կազդուրում»,- տեղեկացրել է նա։

Վերջին տվյալներով՝ Անկարայի պայթյունի հետևանքով զոհվել է 34 և վիրավորվել 90 մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել