Մեր օրերում կարելի է խանութներում շատ հեշտությամբ գտնել խոհանոցային սպասքը մաքրելու բազմաթիվ միջոցներ, որոնք շատ հարմար են օգտագործման համար, բայց դրա հետ մեկտեղ էժան չեն և ոչ միշտ են ամբողջությամբ լուծում խնդիրները:

Իսկ եղել է մի ժամանակ, երբ մարդիկ օգտագործել են միայն տան պայմաններում պատրաստած միջոցներ: Կարևորը՝ դրանք լավ մաքրել են ողջ սպասքը և շատ էժան են եղել:

Ինչպես մաքրել սպասքն ու կաթսաները

Խոհանոցային սպասքը մաքրելու միջոց պատրաստելու համար ձեզ պետք կգա սոդա և 3%-անոց ջրածնի պերօքսիդ:

Ապակե բաժակի մեջ մեկ քարորդ չափով սոդա լցրեք և նույնքան էլ ջրածնի պերօքսիդ: Խառնեք այնքան, մինչև պնդանա, խիտ մասսա դառնա:

Ստացված խառնուրդը քսեք սպունգի վրա և դրաով տրորեք կեղտոտ, յուղոտ սպասքը: Թողեք երկու րոպե, մաքրեք ինչ-որ կտորով և լվացեք տաք ջրով: Արդյունքը տպավորիչ է լինում, կաթսաներն ու թավաները փայլում են նորի նման :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել