66-ամյա Կլիֆֆորդ Բոյսոնն իրեն որքան հիշում է, միշտ մենակ է եղել: Երեք տարեկանում նրան և քույրիկին տարբեր մանկատներ են հանձնել, որից հետո փոքրիկները տարբեր ընտանիքներում են հայտնվել:
Քույր և եղբայր իրար կորցել են ամբողջ 60 տարի:

Տասնյակ տարիներ շարունակ Կլիֆֆորդը փորձել է գտնել իր քրոջը՝ առանց ոչ մի արդյունքի, մինչ մի օր նա հանդիպել է իր տան աշխատողի 7-ամյա տղային՝ Էդդիին: Տղան անմիջապես նրան սկսել է «Կլիֆֆորդ պապիկ» անվանել:

Իմանալով «պապիկի» պատմությունը՝ Էդդին շատ էր ազդվել. «Ոչ ոք չպետք է իրեն մենակ զգա», – ասաց փոքրիկը:

Դրանից հետո փոքրիկի գլխում մի հանճարեղ միտք ծագեց. Ինչո՞ւ չփնտրել Կլիֆֆորդի քրոջը Facebook-ի միջոցով: Տղան չուներ իր անձնական էջը, այդ պատճառով էլ մայրիկից օգնություն խնդրեց:

Որոնման արդյունքները տվեցին ցանկալի արդյունքը. «Շատ լուսանկարներ կային… Սակայն լուսանկարների մեջի կանանցից մեկը շատ նման էր Կլիֆֆորդին: Անծանոթուհու անունը Բետտի Բոյսոն Բիլլադո էր»:
Էդդիի հայրը կապվեց Բետտիի դստեր հետ, ով հաստատեց, որ իր մայրը կորցրել է եղբորը: Բետտի Բոյսոն Բիլլադոն իսկապես Կլիֆֆորդի քույրն էր:
60 տարի շարունակ նա առանց որևէ արդյունքի փնտրել է իր քրոջը, պարզել, թե որտեղ է նա, մինչ դեռ 7-ամյա փոքրիկը լուծեց այդ հարցը մի քանի րոպեում:

65 տարի անց քույր և եղբայր հանդիպեցին: Բետտին իր աղջկա և թոռների հետ տեղափոխվեց եղբոր մոտ:

7-ամյա Էդդին դեռ չի գիտակցում, թե ինչ մեծ բան է արել Բոյսոն ընտանիքի համար: Այժմ նա միայն հոգ է տանում Կլիֆֆորդի բարօրության մասին. «Ես ուզում եմ, որ նա հանգստանալու գնա: Ուզում եմ նրան Դիսնեյլենդ տանել, նա երբեք այնտեղ չի եղել»:



