Shamshyan.com–ը գրում է.
Shamshan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով և ըստ տեղեկությունների, հիվանդանոց են տեղափոխվել Սարի թաղից:
Այս պահին, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ ժամանում են Սարի թաղ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորներից մեկը, ում տվյալները ճշտվում են, ճանապարհին մահացել է (վնասվածքը ստացել է կրծքավանդակի շրջանում, առաջին մակերեսի կտրած-ծակած):
Վիրավորներն են` հասակակիցներ, 18-ամյա Ռուբեն Պարգևի Կարապետյանը, Սամվել Արմենի Գասպարյանը և Սերգեյ Հրաչի Օսիպովը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորներն ու մահացածը հիվանդանոց են տեղափոխվել Սարի թաղի թիվ 47 դպրոցի մոտից:
Դեպքի վայր են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները` բաժնի պետի գլխավորությամբ:
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են կոշիկ, գլխարկ, քարեր, իսկ մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերել են ՎԱԶ-2108 մակնիշի 89 ՏP 089 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ կան արյան հետքեր:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորներին նշված ավտոմեքենայով են տեղափոխել հիվանդանոց ու ճանապարհին վարորդը բախվել է կայանված «Mersedes»-ին, որից հետո վիրավորներին սեւ գույնի BMW-ով են տեղափոխվել:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




