ankara-patlamaԹուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ անվտանգության տեսախցիկը ֆիքսել է Անկարայի կենտրոնում հնչած պայթյունի պահը։ Պայթյունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի հետ և իրազեկվել է զոհերի ու վիրավորների թվաքանակի մասին։

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իր հերթին գումարում է անվտանգության խորհրդի նիստ։ Անկարայի նահանգապետարանն արդեն իսկ հայտնել է Անկարայի պայթյունի հետևանքով 27 զոհի ու 75 վիրավորի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել