Էս մեր պետության կայացման շրջանում ինչքան չմոներ հայտնվեցին ու իրանց դրեցին իրենց երազած աղջկա կամ տղայի տեղը: Ինչքան աղբ տեսանք հեռուստացույցով: Հաղորդավարը խոսում է ու ամեն երկրորդ բառը եթերով «տենց, խի...»: Ու այդ կիսաերիտասարդը փրայմ ժամին հաղորդում է վարում ու մի ամբողջ ազգ պետք ա նստի ու լսի էդ անգրագետին, որովհետև ժամանակին ինքը լավ ծանոթ ա ունեցել: Էդ դեռ քիչ ա, սկսում են չկայացած ռադիոհաղորդավարների ելույթները: Ինչ-որ անիմաստ դեմք սկսում է խոսել պետականությունից, ստատուսներ ա գրում երկրի սոցիալական վիճակից, ինչ-որ լուրջ մտքեր ա արտահայտում ու այնքան ՎԱՏ, որ զգացվում ա, որ ինչ-որ մի տեղ լսել է ու մտագողությամբ ա զբաղված: Ու դա էլ քիչ ա, օնլայն մեդիաները դրանց բարբաջանքների վրա հոդված կարող ա սարքեն ու share ՖԲ-ի համար:
Մի խոսքով, ինձ էս ամենը դուր չի գալիս: Ու եթե այսպես շարունակվի, ես կողմ կլինեմ խոսքի ազատության սահմանափակմանը: Էս շիլա-փլավ վիճակը արդեն տանելի չի..................

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել