Համացանցում հայտնվել են ԴԱՀԿ-ի աճուրդի հանած օգտագործված ապրանքների ցուցակն ու նկարները: Այդ ապրանքները գտնվում են տարբեր մաքսային պահեստներում: Սրանք այն ապրանքները չեն, որոնք բռնագանձվել են այն քաղաքացիներից, որոնք վարկային և այլ պարտավորություններ ունեն բանկերի կամ պետության նկատմամբ: Սրանք բռնագանձվել են կամ ավելի շուտ թողվել է մաքսատներում այն քաղաքացիների կողմից, ովքեր ՝ լսելով Հրուշ հոպարի հորդորներին, որոշել են վերադառնալ Հայաստան ու իրենց հետ բերել են իրենց օգտագործված իրերը: Մաքսատանը ստիպում են քաղաքացիներին, որ աստղաբաշխական մաքսային վճարներ անել, այնպիսի թվեր են ասում, որ կարելի է այդ գումարով Հայաստանում նորը գնել...Սա մեր մաքսային խայտառակ օրենքների պատկերն է...Մեր կաշին քերթելու փոխարեն լավ կլինի վերացնեն կիլոյով ռաստամոշկեն ...Մտեք ցանկացած մաքսակետ ու տեսեք ոնց են կշռում ապրանքն ու կիլոյով ռաստամոշկա անում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել