Այսօր հայոց մեծերից մեկի` Չարենցի ծննդյան օրն է: Հայ մեծանուն գրողը դաձավ սովետական ամենակուլ հրեշավոր մեքենայի զոհերից մեկը: Դա այն շրջանն էր, երբ բոլշևիկները կտրում էին մեր ազգի գլուխը` ֆիզիկապես ոչնչացնելով մեր մտավորականությունը: Այսօր բազմաթիվ մեջբերումներ կլինեն հանճարի ստեղծագործություններից, կամ կկազմակերպվեն հիշատակի երեկոներ: Իմ կարծիքով, սակայն, Չարենցի նկատմամբ հարգանքի տուրքը կլինի այն, որ մենք որպես հասարակություն կարողանանք վերջնականապես սովետը կոչվածը արմատախիլ անել մեր մտածողությունից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել