Մարտի 14-ից «Արմենիա» հեռուստաընկերությունը սկսում է գարնանային եթերաշրջանը: Արդեն սիրված նախագծերին ավելացել են նոր և հետաքրքիր հաղորդումներ:

«Ֆուլ հաուս»-ի 4-րդ երթերաշրջանը եթերում կլինի երկուշաբթի օրն: Նոր իրավիճակներ ու պատմություններ, որոնցում կհայտնվեն արդեն սիրված հերոսները։ Այս եթերաշրջանում տիկին Տամարան կվերադառնա իր տուն, իսկ տղաներին ու աղջիկներին կմիանա նոր բնակիչ՝ Տաթևի քույրը, ում մարմնավորելու է Մարինկա Խաչատրյանը։ «Ֆուլ հաուսի» նոր եթերաշրջանում ևս մեկ նոր կերպար կա՝ երգիչ Գևորգ Մարտիրոսյանը, իսկ թե ինչ հետաքրքիր զարգացումներ են սպասում, կիմանաք վաղը:

Նոր զարգացումներ և նոր կերպարներ կլինեն նաև «Դոմինո» սիթքոմում: Տիկնիկային թատրոնի դերասանուհի Լիանա Նավասարդյանը մարմնավորելու է Էրիկային, ով Սոս Ջանիբեկյյանի հերոսի՝ Միկայի հարևանուհին է։ Հաջորդ նոր հերոսուհուն մարմնավորելու է 21-ամյա Քրիստինա Խաչատրյանը, ով սովորում է Թատերական ինստիտուտի դերասանական բաժնի 4-րդ կուրսում։ Սա Քրիստինայի հեռուսատատեսային նախագծում նկարահանվելու առաջին փորձն է։ 

 

«Ամենախելացին» հեռուստանախագիծը ևս շարունակում է իր հաղթաշավը: Ով կդառնա ամենախելացին և կփայլի իր գիտելիքներով. երրորդ եթերաշրջանում հեռուստանախագիծը բացահայտում է առաջին և երկրորդ կուրսի գիտակ ուսանողներին: Սա այն ձևաչափն է, որտեղ յուրաքանչյուրն կարող է ապացուցել, որ գիտելիքի շնորհիվ կարող է գումար վաստակել: 

Նոր եթերաշրջանն է սկում նաև «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ:» հեռուստախաղը: Բարձր վարկանիշ ունեցող այս հեռուստախաղը խոսատանում է լարված ինտելեկտուալ մարտեր` ավագ սերնդի գիտակների մասնակցությամբ:

Հեռուստահաղորդավարներ Նազենի Հովհաննիսյանը Արտակ Հերիքյանը շաբաթը մեկ անգամ կլինեն «Վերնիսաժի» տաղավարում: Այս հաղորդումը կներկայացնի հայտնի դեմքերի, դեպքերի մասին բացառիկ մանրամասներ: Այս նախագիծն պատմելու է հայկական մշակութային կյանքին վերաբերող, թե մարդկանց և թե իրադարձություններին:

Նոր նախագծերի շարքում կլինի նաև Մերի Շահինյանի «Կտոր մը Հայաստան» հեղինակային հաղորդումը, որն անկեղծ զրույցի միջոցով բացահայտելու է ժամանակակից հայերին` բոլորին անհայտ անկյունից:

Նոր եթերաշրջանում Գայանեն Ասլամազյանն, Արտյոմ Հարությունյանը, Սիմա Բաղդասարյանը և Արտյոմ Ալիխանյանը  ձեզ բարի լույս կասեն նոր և գունեղ տաղավարից: 

Արմենիա հեռուստաընկերության եթերը ինչպես միշտ լինելու է ուրախ, պայծառ, ինտելեկտուալ և բովանդակային:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել