Իտալական Ալպերում՝ Նևոսո լեռան վրա ձնահյուսքի հետևանքով մահացել է 6 մարդ՝ հաղորդում է Sky News-ը:
Ձնահյուսքը տեղի է ունեցել ավելի քան 3000 մետր բարձրության վրա՝ իտալական Վալե-Աուրինա կոմունայում:
Նշվում է, որ անհետացած դահուկորդների որոնման գործողությանը ներգրավվել են փրկարարական ուղղաթիռ ու որոնողական շներ: Միջադեպի հանգամանքները պարզվում են:
«Փրկարարական գործողությունը շարունակվում է, արդյունքը դեռևս վերջնական չէ»,- ասվում է փրկարարական ծառայությունում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



