Սերը մարդու հոգու անբաժան վիճակն է, այլ ոչ թե ինչ-որ մեկի բերած նվերը: Կան մարդիկ, որ քո այդ ունակությունը բացում են, կան`որ փակել են տալիս: Երբ հանդիպում ես նրան, ում աչքերը քո շնչի լեզվով են խոսում`սերդ բացվում է, ծաղկում, իսկ երբ հանդիպում ես նրան, ով ցավեցնում է`սերդ կծկվում է, թաքնվում: Ամեն տարիքում էլ կարող ես ապրել Առաջին սերդ, որովհետև այն քեզնից չհեռանալով սպասում է, որ նորից բացվես :)
Դու միայն մի կորցրու այն սնդուկի բանալին, որում թաքցնում ես Սերդ, երբ հեռանում է այն «միացնողը», կամ հանդիպել էիր «անջատողին»:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/1046056102084333?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել