Ես հասարակության երեխան եմ, ինձ այդպիսին դարձրել են և այժմ ես ասում եմ այն, ինչ մտածում եմ և ոչ ոքի դա դուր չի գալիս: Դու ես այդպիսին ինձ դարձրել, Ամերիկա’:
- Ես զգում եմ, որ կարծե թե Սև Հիսուսի ձեռքերում եմ և նա ինձ հետ է իմ ողջ կյանքի ընթացքում, որպեսզի ինձ տանի այնտեղ, որտեղ ես պետք է լինեմ:
- Ես մտածում էի, որ ես ընկերներ ունեի, բայց վերջիվերջո նիգերները մահանում են միայնության մեջ:
- Ես մեծացել եմ այս հասարակության մեջ և պետք չէ սպասել, որ ես կլինեմ իդեալական և անմեղսունակ, որովհետև ես անում եմ այն, ինչ անում եմ:
- Եթե Աստված ցանկանար, որ ես լռեի, նա ինձ երբեք ցույց չէր տա այն, ինչ անում է:
- Այդպես է միշտ լինում, որ բոլոր այն նիգերները, որոնք փոխում են աշխարհը, մահանում են, բայց մահանում են ոչ իրենց մահով, այլ` բռնի:
- Գրե’ք իմ բառերը: Ես հանցագործ չեմ և երբեք էլ չեմ եղել: Ես գող չեմ, որը գողանում է քո դրամապանակը: Ես այն տղան չեմ, որը ջարդում է քո մեքենան: Ես այն մարդկանց հետ չեմ, որոնք գողանում են և ցավ են պատճառում ուրիշներին: Ես ուղղակի քո եղբայրն եմ, որը պատասխան է տալիս:
- Թո’ղ Աստված դատի հանցագործներին:
- Կյանքը ճակատագրի անիվ է և ես այժմ հնարավորույթուն ունեմ պտտել այն:
- Մայրիկս սովորաբար ինձ ասում էր, որ եթե չես գտնում, թե ինչի համար արժե ապրել, ավելի լավ է գտնել այն, ինչի համար արժե մահանալ:
- Այժմ ողջ աշխարհն ինձ մարդասպան է անվանում, սակայն ամենը, ինչ ես երբևէ արել եմ, դա երեխաներին ճշմարտությունը ցույց տալու փորձն է եղել:
- Միայն Աստված կարող է ինձ դատել:
- Իսկական նիգերներն անում են այն, ինչ ուզում են, կեղծ նիգերներն անում են այն, ինչ կարող են:
- Միակ բանը, որ հարգում է Ամերիկան` իշխանությունն է, իսկ իշխանությունը միշտ հաղթում է: Լոս Անջելեսի անկարգություններից հետո մեզ փորձում էին հանգստացնել, սակայն ամենը մնաց այնպես, ինչպես կար:
- Միակ բանը, որ ունի քնած մարդը` երազանքներն են:
- Դուք հիմա ինչ-որ բան կիմանաք և հետո ձեզ դժվար կլինի ժպտալը: Բայց ինչ էլ, որ դուք տեսնեք, այս անձրևի և այս ցավի միջից, պահպանեք հումորի զգացումը: Պետք է կարողանալ ժպտալ չնայած այն կեղտին, որը մեզ շրջապատում է:
- Նրանք պատերազմի համար փող ունեն, սակայն չեն կարող կերակրել սովածներին:
- Մենք շատ ենք խոսում Մալքոլմ Իքսի և Մարտին Լյութեր Քինգ Կրտսերի մասին, սակայն ժամանակն է լինել այնպիսին, ինչպես իրենք էին` այդքան ուժեղ: Նրանք մեր նման հասարակ մահկանացուներ էին և մեզանից յուրաքանչյուրը կարող է նրանց նման դառնալ: Ես ցանկանում եմ ընդօրնակման առարկա դառնալ: Ես ընդամենը ուզում եմ լինել նա, ով ասում է. «Ահա թե ով եմ ես և ահա, թե ինչ եմ անում»: Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ:
- Ես գիտեմ, որ երբեմն թվում է, որ ապրելը դժվար է, սակայն մի բան հիշիր. նույնիսկ ամենամութ գիշերվանից հետո վրա է հասնում առավոտը: Ուրեմն այնքան էլ կարևոր չէ, թե ինչքան դժվար է հասնել նրան, ինչ ուզում ես, հավաքվի’ր, բարձրացրու գլուխդ… Եվ այդպես մնա:
Նյութի աղբյուր՝ http://armwiki.wordpress.com/2012/03/15/tupac-shakur/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



