Հատկապես հասարակական հատվածը՝ ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ, հաճախ ներկայացնում են այնպիսի գրություններ, որոնք մի կողմից պարունակում են տեղեկատվության հարցում, մյուս կողմից՝ առաջարկություններ. Եթե…ապա-ների հաջորդականություններ (եթե այո, ապա հաջորդում է առաջարկությունը, եթե ոչ, հերթական հարցը): Հենց այստեղ է սկսվում ամենահետաքրքիրը. Պատասխանող կողմը գրությանը պատասխանում է՝ հղում տալով օրենքներից միայն մեկին, այն էլ ինչպես իրեն է ձեռնտու. Եթե հարցմանը պատասխանելը ձեռնտու է, արագ պատասխանում են հարցմանը՝ «մոռանալով» առաջարկությունը, իսկ եթե հարցմանը պատասխանելն առաջացնում է բարդություն, խուսափում են պատասխանից՝ համապատասխան ժամկետում առաջարկության քննարկումը կազմակերպելու պատրվակով:
Լինե՛նք ուշադիր և հետևողական. Մի բան հստակ է՝ օրենքը մեր կողմն է: Պաշտպանվե՛նք հաճախ կիրառվող հնարքից:
Իսկ եթե պայքարելու որևէ ցանկություն չունենք, ընդամենը հարկավոր է ներկայացնել մեկի փոխարեն 2 գրություն՝ մեկով առաջարկությունները, մյուսով հարցումները. Ի դեպ անգամ կարելի հարցումն իրականացնելիս հարցնել՝ արդյոք պատրաստվում են օրենքով սահմանված կարգով կազմակերպել արդեն նախորդ գրությամբ ներկայացված առաջարկությունների քննարկումը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.pipoyan/posts/221068824914340
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել