Երևանի «Արարատը» հիմնադրվել է 1935 թվականի մայիսի 10-ին: Այն ժամանակ թիմի անունը «Սպարտակ» էր, որը թիմի հետ եղավ մինչև 1937 թվականը: Այդ թվականից սկսած Երևանի թիմը հանդես էր գալիս «Դինամո» անվան տակ: 1954 թվականին թիմը կրկին կանգնում է անվանափոխության առաջ. նոր անունը նախկինն էր՝ «Սպարտակ»: Իսկ 1963 թվականից մինչ այս օրը թիմի անունը «Արարատ» է: Առաջին նվաճմանը այն ժամանակ «Սպարտակը» հասել է 1954 թվականին՝ արժանանալով ԽՍՀՄ գավաթի արծաթե մեդալին: 1971 թվականին թիմը վաստակում է նաև ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալը: Այս հաջողությունը կրկնվում է նաև 1976 թվականին: Այդուհետ գալիս է «Արարատի» համար փառահեղ 1973 թվականը՝ ոսկե մեդալներ և՛ առաջնությունում, և՛ գավաթում: 1975 թվականին Երևանի թիմը 50 տոկոսով կրկնում է 1973-ի հաջողությանը՝ հաղթելով գավաթի խաղարկությունում: 1976 թվականին էլ կրկնվում է թիմի առաջին նվաճումը՝ ԽՍՀՄ գավաթի փոխչեմպիոնի տիտղոսը: Անկախացումից հետո էլ թիմը պահպանում է ոչ միայն իր գոյությունը, այլ նաև հնչեղ անունը: Այս տարի Հաղթանակի օրվա հաջորդ օրը հայկական մեկ այլ փայլուն և աշխարհաիմաց խորհրդանիշի՝ «Արարատ» ֆա-ի 78 ամյակն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել