Մեր օրերի պարադոքսը կայանում է նրանում,որ
Մենք ունենք բարձր հասակ,բայց ցածր դիմադրողականություն
Լայն ավտոմայրուղիներ,սակայն նեղ հայացքներ
Շատ ծախսում ենք,սակայն քիչ ունենք
Շատ գնում ենք,սակայն քիչ ուրախանում ենք
Ունենք մեծ տներ,սակայն փոքր ընտանիքներ
Շատ հարմարություններ ունենք,սակայն քիչ ժամանակ
Ունենք լավագույն կրթությունը,սակայն վատագույն գիտակցումը
Ավելին են գիտելիքները,սակայն ավելի վատ ենք գնահատում իրավիճակը
Ավելի շատ մասնագետներ ,դրանից էլ ավելի  շատ խնդիրներ
Ամենալավ բուժօգնությունը,սակայն վատագույն առողջությունը
Չափազանց շատ ենք խմում,չափազանց շատ ենք ծխում,չափազանց անպատասխանատու են ծախսում,
Շատ քիչ ենք ծիծաղում,շատ արագ ենք վարում,շատ ուշ են  քնելու,շատ հոգնած ենք արթնանում,
Շատ քիչ ենք կարդում,շատ ենք նայում հեռուստացույց և աղոթում են շատ հազվադեպ,
Շատ ենք խոսում,հազվադեպ ենք սիրում,խաճախ ենք ատում,
Գիտենք ինչպես գոյատևել,չգիտենք ինչպես ապրել:

Ավելացնում ենք տարիներ մարդկային կյանքին,սակայն այդ տարիներին կյանք չենք ավելացնում,
Մենք գնացինք Լուսին և վերադարձանք,սակայն հազվադեպ ենք անցնում փողոցը նոր հարևանի հետ ծանոթանալու համար,
Նվաճում ենք Տիեզերական անհուն տարածությունները,բայց ոչ հոգևոր ունայնությունը
Անում ենք մեծ,բայց ոչ լավ գործեր
Մաքրում ենք օդը,սակայն կեղտոտում ենք հոգին
Ճեղքել ենք ատոմը,բայց ոչ սեփական կարծրատիպերը
Շատ ենք գրում,քիչ ենք ճանաչում
Շատ են պլանավորում,քչին ենք հասնում
Սովորել են շտապել, այլ ոչ թե սպասել
Ստեղծել ենք համակարգիչներ,որոնք ավելի մեծ հիշողություն ունեն և հազարավոր հրամաններ են կատարում մեկ վայրկայնում,սակայն ավելի քիչ ենք շփվում
 

Մենք ապրում ենք
Արագ սննդի,վատ մարսողության ժամանակներում
Հարուստ մարդկանց,փոքրոգի մարդկանց ժամանակներում
Մեծ շահույթի,բարդ հարաբերությունների ժամանակներում
Ընտանեկան բյուջեի աճման,ամունալուծությունների կրկնակի աժման ժամանակներում
Գեղեցիկ տների,ոչնչացած ընտանեկան օջախների ժամանակներում
Կարճ հեռավորությունների,միանգամյա տակդիրների,մի գիշերվա հարաբերությունների,
Ավելորդ քաշի ժամանակներում:
Այն դեղահաբերի ժամանակներում,որոնք
Գրգռում են մեզ,հանգստացնում են մեզ,սպանում են մեզ:
Մենք ապրում են այն ժամականերում,երբ տեխնոլոգիաները թույլ են տալիս
Այս հաղորդագրությանը հասնել Ձեզ,կիսվել դրանով կամ ուղղակի փակել այն:

Հիշեք
Ավելի շատ ժամանակ անցկացրեք Ձեր սիրելի մարդկանց հետ,քանզի
Նրանք Ձեզ հետ ընդմիշտ չեն:

Ասեք բարի խոսքեր,այն մարդուկներին ովքեր նայում են Ձեզ վրա ներքևից վերև,քանզի
Այս փոքրիկը շուտով կմեծանա և Դուք չեք լինի նրա կողքին այլևս:

Ջերմ գրկեք և սեղմեք մոտ բարեկամին կամ հարազատին Ձեր կրծքին,քանզի
Դա միակ գանձն է,Դուք կարող եք ի սրտե հանձնել:

Բռնեք Ձեր երկրորդ կեսի ձեռքը և համբուրեք այն,քանզի
Մի օր այդ մարդը այլևս Ձեր կողքին չի լինի:

Գտեք ժամանակ սիրո համար,գտեք ժամանակ շփման համար
Գտեք ժամանակ կիսվելու համար Ձեր մտքերով,աշխարհայացքով,քանզի
Կյանքը չի չափվում ներշման կամ արտաշնչման քանակով
Այլ այն պահերով,երբ հուզմունքից չունչդ է կտրվում:

Ջորջ Քարլին

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել