Այսօր Հ1ով նայում էի Հայաստանի Կադաստրի պետ Երվանդ Զախարյանի հանդիպումը լրագրողների հետ: Զախարյանը ազնիվ աչքերով պատմում էր, թե որքան է Հայաստանի Կադաստրը բարեփոխել իր աշխատաոճը. իբր թե գրեթե վերացել են բյուրոկրատացումը ու «կոռուպցիոն ռիսկերը»: Դե, մեր պրիմիտիվ լրագրողիկներն էլ Զախարյանի ասածները հալած յուղի տեղ դրած կրկնեցին Հ1-ով:
Չգիտեմ էլ, թե ինչի՞ց սկսեմ մեկնաբանել այս խայտառակությունը... Կա՛մ Զախարյանն է բոլոր լրագրողներին իր նման էշի տեղ դրել, կա՛մ թե բոլորը լրագրողները իսկապես էշ էին, որ աշակերտների պես նստած լսում էին այդ կեղտոտ կաշառակերի ասածները ու հիմա էլ տարածում են լրատվամիջոցներով: Ռուսաստանում կամ նույնիսկ Վրաստանում այսպիսի պրովինցիալ ու խայտառակ ոճի հանդիպում տեղի չէր կարող ունենալ: Այսպիսի էշավարի հանդիպում, երբ կոտոշավոր կաշառակերը իրեն հրեշտակի տեղ դրած հեքիաթներ է պատմում, իսկ իբր թե «անկախ» մամուլը տարածում է նրա ստերը, կարող էր տեղի ունենալ Ադրբեջանի պես հետամնաց ու մտավորապես սահմանափակ երկրում: Երևում է, որ Հայաստանը Ադրբեջանի մակարդակի է...
Հայաստանի Անշարժ Գույքի Կադաստրի Պետական Կոմիտեն (կարճ ասած՝ Կադաստրը) մեր երկրի ամենակոռումպացված հիմնարկությունն է: Նույնիսկ հաճախ ու արդարորեն քննադատվող ոստիկանությունը հրեշտակների հավաքածու է՝ համեմատած Կադաստրի հետ: Ոստիկանությունը կարող է որոշ իրավիճակներում կաշառք շորթել քաղաքացուց, բայց մեծամասամբ կաշառքի հարց չի լինում: Մինչդեռ Կադաստրի հետ ցանկացած հարցով առնչվելիս՝ նույնիսկ ամենաօրինական իրավիճակում քաղաքացին պարտադրված է կաշառք տալ Կադաստրի կաշառակերներին. կրկնում եմ՝ ցանկացած հարցով: Այդ առումով, ուղղակի ծիծաղելի է, երբ Հ1-ի սահմանափակ ու անպրոֆեսիոնալ լրագրողուհին (այս դեպքում՝ Արմինե Ուդումյանը) նորից կուրորեն օգտագործեց այժմ տարածված «կոռուպցիոն ռիսկեր» արտահայտությունը: «Կոռուպցիոն ռիսկեր» նշանակում է, որ կոռուպցիա կարող է լինել կամ էլ կարող է չլինել: Իսկ Հայաստանի Կադաստրի դեպքում կոռուպցիա միշտ էլ կա, այսինքն՝ «ռիսկի» հարց չէ, այլ հաստատ ցանկացած, նույնիսկ ամենաօրինական կադաստրային գործարք կոռուպցիայի բուն է՝ շնորհիվ Կադաստրին ու կոնկրետ խոշորկոտոշավոր կաշառակեր Երվանդ Զախարյանին:
Մարդ պետք է լինի վերջին ******* գող-թալանչին, որ լինելով ամենակոռումպացված համակարգի՝ Կադաստրի կոռումպացված պետը, գա ու ազնիվ-ազնիվ աչքեր արած պատմի, որ իբր թե «գրեթե խնդիր չունենք»: Իսկ լրագող հասարակությունը պետք է լինի անգլուխ ոչխարների հավաքածու, որ գոնե մեկը դրանց մեջ սուր ձևակերպումով հարց չտա կամ գոնե հետո սուր հոդված չգրի Կադարստրում տիրող խայտառակ կոռուպցիայի ու ալան-թալանի մասին: Քանի դեռ մենք ունենք այսպիսի պոռնիկ-սուտասան իշխանավորներ ու ոչխարային դդմագլուխ հասարակություն, էլ ինչո՞վ ենք տարբերվում ադրբեջանցիներից...
Նյութի աղբյուր՝ http://areyon.livejournal.com/163342.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել